երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Համայնքային 6 մանկապարտեզ վերաբացվել է․  կառավարությունը 135 մլն դրամ է հատկացրել

Համայնքային 6 մանկապարտեզ վերաբացվել է․ կառավարությունը 135 մլն դրամ է հատկացրել

6 համայնքում 226 փոքրիկ կրկին մանկապարտեզ գնալու հնարավորություն է ստացել։ Կառավարությունից հայտնում են, որ հաստատությունները ժամանակին փակվել են, քանի որ համայնքային բյուջեի միջոցները չեն բավարարել ընթացիկ ծախսերը հոգալուն։

Գործադիրը 135 միլիոն դրամ է հատկացրել եռամսյա կարիքների համար: Խնդիրը վերջնական կլուծվի համայքների խոշորացումից հետո։

  • Կիսվել: