ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում թվարկված են 2021 թվականի ռիսկերը

Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում թվարկված են 2021 թվականի ռիսկերը

Վարակիչ հիվանդությունները և ծայրահեղ բնական իրադարձությունները, կապված կլիմայի փոփոխության հետ, 2021 թվականին կդառնան աշխարհի հիմնական սպառնալիքները:

Panorama.am-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) տարեկան զեկույցում:

«Զարմանալի չէ այն փաստը, որ անցյալի համեմատ այս տարվա ռիսկերի վերաբերյալ զեկույցում հիմնական փոփոխություններից մեկը պայմանավորված է համաճարակով», - մեջբերում է ՏԱՍՍ-ը զեկույցի հեղինակներին:

Զեկույցում նշվում է, որ վարակիչ հիվանդությունների սպառնալիքն այժմ առաջին տեղում է, մինչդեռ 2020-ին այն միայն 10-րդն էր: Այս տարի նույնպես կլիմայական սպառնալիքները հայտնվել են երկրորդ տեղում:

Դրան հաջորդում են զանգվածային ոչնչացման զենքի, կենսաբազմազանության կորստի, բնական պաշարների ճգնաժամերի, կենսապահովման ճգնաժամերի, եղանակային ծայրահեղ իրադարձությունների, պարտքերի հետ կապված խնդիրների և տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի խափանումների հետ կապված ռիսկեր:

Միջնաժամկետ հեռանկարում` երեքից հինգ տարի ժամկետով, առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում ֆոնդային բորսայի «փուչիկները», տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի խափանումները, գների անկայունությունը և պարտքային ճգնաժամը: Երկարաժամկետ հեռանկարում հիմնական մտահոգությունները կապված են զանգվածային ոչնչացման զենքի, պետությունների կոլապսի և կենսաբազմազանության կորստի հետ:

  • Կիսվել: