կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Համախմբում նաեւ Հայ առաքելական եկեղեցու օգնությամբ. «Հայաստանի Հանրապետություն»

Համախմբում նաեւ Հայ առաքելական եկեղեցու օգնությամբ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մայր Աթոռի Սուրբ Գայանե վանքում դեկտեմբերի 27-ին մատուցվեց տարեվերջյան պատարագ։ Եկեղեցու բակը մարդաշատ էր․ հավատացյալ ժողովուրդը եկել էր մասնակցելու ոչ միայն պատարագին, այլեւ ներկա գտնվելու ի աջակցություն եւ պաշտպանություն Վեհափառ Հայրապետի եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու։ Օրեր առաջ սոցիալական հարթակներում Վեհափառ Հայրապետի հասցեին հնչել էին բռնություն գործադրելու կոչեր եւ սպառնալիքներ, որը ազգային եկեղեցու եւ հայրապետին զորակցելու պատճառ էր դարձել։

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն օրեր առաջ ընդունել էր Հայկական ՓիԱր ասոցիացիայի գործադիր մարմնի անդամներին՝ ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ խոսք է գնացել ճգնաժամային իրավիճակներում հասարակության, պետական կառույցների եւ եկեղեցու արդյունավետ հաղորդակցության կարեւորության մասին։ Հաճախ ապատեղեկատվությունը, կեղծ լուրերը, ինչպես նաեւ ազգային արժեքների արժեզրկման գործընթացները լուրջ վտանգ են ներկայացնում պետականության եւ հանրային համերաշխության ամրապնդման հարցում։ Տարբեր ժամանակներում հայ ժողովրդի համար ամենադժվարին եւ բարդ իրավիճակներում եկեղեցին հանդես է եկել որպես ազգային արժեհամակարգի հիմնասյուն։ Հանրային շրջանակներում ինչ-որ չափով առկա են սխալ ընկալումներ, ինչը կարող է պայմանավորված լինեն հաղորդակցային խնդիրներով»:

  • Կիսվել: