շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հալեպի նահանգապետն ու Հայաստանի գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր

Հալեպի նահանգապետն ու Հայաստանի գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր

Հալեպի նահանգապետ Ազզամ ալ-Ղարիբը Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանի հետ քննարկել է տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները՝ կենտրոնանալով ներդրումային նախագծերի և զբոսաշրջության խթանման վրա: 

Այս մասին հայտնում է Հալեպի նահանգապետարանի տելեգրամյան ալիքը։

Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Հալեպի հայ համայնքում։ Ալ-Ղարիբը հաստատել է նահանգապետարանի աջակցությունը ենթակառուցվածքների և տնտեսական աճի ոլորտներում Հայաստանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու հարցում` ընդգծելով ընդհանուր մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:

Ավելի վաղ Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան և վերջինիս ուղեկցող պատվիրակությունը այցելել էին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ հարցեր։

 

  • Կիսվել: