հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀԱԵ-ին ուղղված հարցերը չեն կարող տաբու լինել ժողովրդավարական հասարակությունում. ՆԳ նախարար

ՀԱԵ-ին ուղղված հարցերը չեն կարող տաբու լինել ժողովրդավարական հասարակությունում. ՆԳ նախարար

Վարչապետը ներկայացրել է բարեփոխումների իր տեսլականը՝ որպես ՀԱԵ հետեւորդ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հոգեւորականների ձերբակալությունների եւ ՀԱԵ-ի վրա հարձակումների վերաբերյալ հարցին, ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ՀԱԵ-ն բարձրագույն արժեք է ներկայացնում բոլորի համար, բայց եթե հետեւորդներն ունեն մտահոգություններ, ժողովրդավարական հասարակությունում նման հարցերը չեն կարող տաբու լինել եւ չդառնալ քննարկման առարկա։ Ընդհակառակը, ըստ նախարարի, ժողովրդավարական հասարակությունում բոլոր նման հարցերը պետք է քննարկվեն եւ լուծվեն՝ մեծացնելով ՀԱԵ ներկայացուցիչների նկատմամբ վստահությունը։

Ինչ վերաբերում է ձերբակալություններն,Սարգսյանը նշել է, որ չի ցանկանում առանձնացնել ՀԱԵ ներկայացուցիչների ձերբակալությունները սովորական քաղաքացիների ձերբակալություններից։ Եթե կան հարցեր, գործընթացը կազմակերպվում է ստանդարտին համապատասխան, որեւէ հատուկ վերաբերմունք չի ցուցաբերվում։

  • Կիսվել: