Գյումրիում մենք թեկնածու չունենք, ես շատ ուրախ եմ, որ այնտեղ կան շատ ընդդիմադիր թեկնածուներ. Լևոն Քոչարյան
Գյումրիում մենք թեկնածու չունենք, ես շատ ուրախ եմ, որ Գյումրիում կան շատ ընդդիմադիր թեկնածուներ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
«Մեծ հաշվով բոլոր ընդդիմադիր թեկնածուներ են, որոնց հետ կապված ունենք այն համոզմունքը, որ միանշանակ ՔՊ-ի հետ չեն համագործակցում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ բոլոր տեսակի ընտրություններին մասնակցելու են, խոսքը ո՞ր ընտրությունների մասին է, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Խոսքն այն մասին է, որ երկրում տեղի ունեցող հիմնական գործընթացներում, կլինի ընտրություններ, թե փողոցային պայքար, մենք, ինչպես նախկինում, այս տարիների ընթացքում, այս բոլոր դժվարություններով հանդերձ, մասնակցում ենք»: