Գուցե մենք հեռու բարեկամներ ենք. Արամայիս Փաշինյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ իր ազգակցական կապի մասին
«Գուցե մենք հեռու բարեկամներ ենք, բայց ինձ դրա մասին ոչինչ հայտնի չէ»,-այս մասին այսօր, պատասխանելով իր և Նիկոլ Փաշինյանի միջև ազգակցական հնարավոր կապի մասին հարցին, ԱԺ-ում Կոռուցպիայի կանխման հանձնաժողովի առաջին անդամների նշանակման հարցի քննարկման ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի թեկնածու Արամայիս Փաշինյան:
Նա նշեց, որ անգամ միևնույն սենյակում չի եղել վարչապետի հետ և նրա հետ ազգակցական որևէ կապի մասին տեղյակ չէ: