ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գոնե հիմա լռեք ու մի օգտագործեք տեղի ունեցած ողբերգությունը ձեր անձնական շահի համար. Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին

Գոնե հիմա լռեք ու մի օգտագործեք տեղի ունեցած ողբերգությունը ձեր անձնական շահի համար. Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին

Դեգրադացված ուղեղով ու սահմանափակ մտածելակերպով մի քանի ընդդիմադիրների կարճ խելքով «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը կազմակերպել էր իշխանությունը, որպեսզի շեղի հանրության ուշադրությունը, իսկ հետո դեպքի վայր էր ուղարկել քանոն նվագող կնոջը, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի պայթյունի հետևանքներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

"Այս կարճամիտ տրամաբանությամբ հավանաբար մեկ այլ իրադարձություն էլ կներկայացնեն որպես քանոն նվագող կնոջից հանրության ուշադրությունը շեղելու միջոց։

Թե ինչից էինք շեղելու հանրության ուշադրությունը դա դեռ մեծ հարց է, և սա այն դեպքում, երբ երկրում տեղի ունեցած ցանկացած իրադարաձության մասին հաշված րոպեներ անց տրվում է պաշտոնական հաղորդագրություն, իսկ կադրերը հաշված վայրկյաններ անց հայտնվում են համացանցում։

Չնայած ինչ ակնկալել մի ընդդիմությունից, ով իր քաղաքական քարոզաշարվն իրականացնում էր հայ զինվորների՝ բայրաքթարներով խոցման կադրերով։

Ընդդիմադիրների կողմից առնվազն անբարոյականություն է պայթյունի հետևանքով զոհերի մահը քաղաքականացնելը՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել մարդկանց վշտի վրա։

Գոնե հիմա լռեք, մարդկանց վիշտն ու ցավը հարգելով լռեք",- գրել է նա։

Ցավակցություններս զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում տուժածներին։

  • Կիսվել: