Գնացիք, հավասարվեցիք մեռելներին. Արման Բաբաջանյան
Կարո՞ղ եք ասել ինչով են տարբերվում խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, արտախորհրդարանականներից: Նրանով, որ ժողովուրդը հեղափոխությունից հետո ԱԺ արդար և թափանցիկ ընտրություններում այնքան ձայնով է օժտել, որ նրանք (ես էլ նրանց հետ) հայտնվել եմ խորհրդարանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, մյուսներին կարող եմ հասկանալ՝ նրանք քաղաքական պատասխանատվություն չեն կրում ընտրողների առաջ, որովհետև նրանց տված ձայները բավարար չեն եղել, որպեսզի մաս կազմեն խորհրդարանին՝ իշխանության ընդդիմադիր հատվածին:
Խոսքս ուղղեմ այդ երկու ուժերին՝ այն ինչ անում եք դուք հիմա՝ հավասարապես ԱՅՈ-ին և ՈՉ-ին չմիանալով, ոչնչով չի տարբերվում ռևանշիստների արածից: Բայց ընտրողը նախկիններին խորհրդարան չի ուղարկել, իսկ ձեզ ուղարկել է, ուտի ձեզնից մի քիչ ավելին էր պահանջվում, քան ՀՀԿ-ից կամ ՀՅԴ-ից: Գնացիք հավասարվեցիք մեռելներին»: