կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դատախազությունն ուսումնասիրում է Վահե Հակոբյանի պնդումը առ այն՝ որ Սյունիքում 15 հազար զինվորական է քվեարկել

Դատախազությունն ուսումնասիրում է Վահե Հակոբյանի պնդումը առ այն՝ որ Սյունիքում 15 հազար զինվորական է քվեարկել

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանի պնդումը առ այն, որ Սյունիքում ՔՊ-ի հաղթանակն ապահովել են տարբեր մարզերից բերված 15 հազար զինվորականներ, որոնք ըստ նրա՝ նույնիսկ մի քանի անգամ են քվեարկել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մենք ասել էինք, որ ընտրական խախտումների հետ կապված, այսինքն՝ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու տեսանկյունից, պայմանավորված նաեւ վերահաշվարկի տվյալների հետ՝ բոլոր դեպքերում, երբ կտեսնենք, որ հանցակազմի հատկանիշներ կան՝ դրանք ուղարկելու ենք քրեադատավարական կարգով պատշաճ ստուգում իրականացնելու»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Վահե Հակոբյանը պնդել է նաև, որ վստահ է՝ քվեատուփերում ՔՊ-ի օգտին առկա է եղել քվեաթերթիկների ոչ ավել քան 30%։

  • Կիսվել: