ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ղրղզական հանրապետությունում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Ղրղզական հանրապետությունում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Ս.թ․ մարտի 28-ին Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանն (նստավայրը՝ Աստանա) իր հավատարմագրերն է հանձնել Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին։

«Ալա-Արչա» պետական նստավայրում կայացած արարողության ավարտին՝ ընդունելով օտարերկրյա պետությունների 11 դեսպանների հավատարմագրերը՝ նախագահ Ս.Ժապարովն իր ելույթում նշել է Ղրղզստանի պատրաստակամությունը նշյալ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կողմից ներկայացված պետությունների հետ համագործակցության համակողմանի խորացման, քաղաքական երկխոսության աշխուժացման, տնտեսական և մշակութային-հումանիտար, ինչպես նաև այլ ոլորտներում արդյունավետ աշխատանքի կազմակերպման մասով։

Հաջողություններ մաղթելով դեսպաններին իրենց դիվանագիտական գործունեությունում՝ նախագահ Ս․Ժապարովն ընդգծել է, որ Ղրղզստանը հանդես է գալիս հօգուտ միջպետական համագործակցության զարգացման՝ շահերի փոխադարձ հարգանքի և գործընկերության հիման վրա։

 

  • Կիսվել: