Ղազախստանի կորստին հաջորդելու էր Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» խռովությունը․ Վահրամ Աթանեսյան
Ռուսախոս, նախկին խորհրդային չինովնիկ Նազարբաեւն ամեն ինչ արեց, որպեսզի ոչ միայն Ղազախստանը, այլեւ Կենտրոնական Ասիան ամբողջությամբ հեռանա Ռուսաստանի հետ շուրջ երկու հարյուրամյա քաղաքակրթական ընդհանրությունից, թուրքական իքնության ֆետիշացման միջոցով ընդունի եվրաատլանտյան կողմնորոշում՝ այդ ծիրի մեջ ներգրավելով նաեւ ողջ Հարավային Կովկասը։ Այս մասին գրում է արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։
Ըստ նրա՝ ռուսական հատուկ ծառայությունները, ԳՇ Հետախուզության գլխավոր վարչությունը, երկրի ուղեղային կենտրոնները հազիվ թե մազ առ մազ տեղյակ չէին, թե ինչ «մորթի» ունի Նազարբաեւը։ Կուլմինացիայի պահին Ռուսաստանը պահեց Ղազախստանը՝ մոռանալով բոլոր վիրավորանքները, որ Նազարբաեւն էր հասցրել։
«Ինչո՞վ եւ ինչպե՞ս բացատրել։
Մի բանով՝ Ղազախստանի կորստին հաջորդելու էր Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» խռովությունը։ Եթե Ռուսաստանին պետք լիներ, որ ԼՂ-ում տեւեր 1994թ․ հրադադարով հաստատված ստատուս-քվոն, ամեն գնով կպահպաներ այն՝ չխորշելով անգամ Երեւանում եւ Բաքվում կոշտ իշխանափոխությունից։ Իսկ, գուցե, քառասունչորօրյա պատերազմը «թակարդի այն պանիրն» էր, որ մատուցվեց՝ դրդելով, որպեսզի «Թուրքական աշխարհն» ինքնաբացահայտվի՞»,- գրել է Աթանեսյանը։