ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ

Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ

Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների կապակցությամբ։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում,- նշված է դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։

  • Կիսվել: