կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ղարաբաղում երկրորդ պատերազմը Իլհամ Ալիևն է սանձազերծել․ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ

Ղարաբաղում երկրորդ պատերազմը Իլհամ Ալիևն է սանձազերծել․ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ցանկացած խոսակցություն, իմ կարծիքով, այժմ պետք է պարունակի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունների դատապարտում։ 

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ 

Հարցին, թե ինչպիսին է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, նախկին դիվանագետը նշել է․ 

«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են սահմանների սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար»։ 

Կազիմիրովի կարծիքով՝ Ղարաբաղում երկրորդ պատերազմը հենց Իլհամ Ալիևն է սանձազերծել։ 

«Ավելին, կարևոր է հաշվի առնել, որ նա, ըստ էության, այնտեղ խախտեց ոչ թե ինչ-որ պարզ հրադադար, այլ հենց այն հրադադարը, որը թեև լռելյայն, բայց այնուամենայնիվ անժամկետ էր։ Նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, ամենայն հավանականությամբ, հասկանում էր, որ դա արվում է անժամկետ հիմունքներով։ Ես էլ էի դա հասկանում, թեև մենք դրա մասին չէինք խոսում։ Այնուամենայնիվ, այն լռելյայն անորոշ էր։ Սա հենց այն հրադադարն էր, որը տևեց 26 տարուց մի փոքր ավելի»,- ընդգծել է ռուսաստանցի փորձագետը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի կարգավորմամբ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է զբաղվել։ 

  • Կիսվել: