հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի. «Վերնատուն»

Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի. «Վերնատուն»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը: Այդ մասին ասվում է «ՎԵՐՆԱՏՈՒՆ» հասարակական–քաղաքական ակումբի հայտարարությունում: Ակումբը նոյեմբերի 15-ին  կազմակերպում է համաժողով՝ հանրային–քաղաքական արդիական թեմաներով:

Համաժողովին կքննարկվեն հետեւյալ հարցերը.

•        Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),

•        հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

•       դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):

Համաժողովին պաշտոնապես հրավիրվելու են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: