կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Գերիների ազատումը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանի հետ խաղաղության մասին քննարկում ունենալուն. Թանդիլյան

Գերիների ազատումը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանի հետ խաղաղության մասին քննարկում ունենալուն. Թանդիլյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարությամբ անդրադարձել է Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին՝ արձանագրելով, որ իբր Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի վերադարձնելու գերիներին՝ նրանց համարելով հանցագործներ։ 

Մեր հայրենակիցներն Ադրբեջանի կողմից առևանգվել են և պահվում են միջազգային նորմերի կոպիտ խախտումներով, որի մասին արձանագրվել են նաև միջազգային կառույցների կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Բաքվի բանտում մեր հայրենակիցներին պահելը բացառապես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչև այժմ։ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ պետական քարոզչական ատելությունը որևէ աղերս չունի խաղաղության մասին կեղծ հայտարարությունների հետ և ագրեսոր Ադրբեջանի կողմից առնվազն հայ գերիների ազատումը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանի հետ խաղաղության մասին որևէ իրական քննարկում ունենալուն»,-նշել է Թանդիլյանը:

  • Կիսվել: