հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գեղարքունիքում բախվել են «Ford»-ը և «07»-ը. վերջինիս վարորդի կինը և որդին հոսպիտալացվել են

Գեղարքունիքում բախվել են «Ford»-ը և «07»-ը. վերջինիս վարորդի կինը և որդին հոսպիտալացվել են

Օգոստոսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.2 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչները՝ 34-ամյա Արտաշ Սարիբեկյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 25-ամյա Գրիգորի Մուրադյանի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «07»-ի ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 30-ամյա Մարիամ Վանյանը և 9-ամյա Արման Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախպատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները «07»-ի վարորդի կինն ու երեխան են։  

  • Կիսվել: