հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանը «Արթիկ» ՔԿՀ-ում հանդիպել են իրենց կալանավորված ընկերներին

Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանը «Արթիկ» ՔԿՀ-ում հանդիպել են իրենց կալանավորված ընկերներին

ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արծվիկ Մինասյանն այցելել են «Արթիկ» ՔԿՀ, հանդիպել կալանավորված իրենց ընկերներին:

Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց Գեղամ Մանուկյանը՝ նախորդ շաբաթ շարժման ավտոերթի մասնակիցների ճանապարհը փակել էին քաղաքացիներ, որոնք ներկայանում էին որպես գերեվարված զինծառայողների հարազատներ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ գերի ընկած մի քանի հոռոմցիների թիկունքում թաքնված էին մեծ թվով մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեին գերեվարված անձանց հետ:

՛՛Կազմակերպված սադրանք, որի արդյունքում իշխանության մամլիչ ուժը ՀՅԴ երիտասարդներից շատերին բերման ենթարկեց, մի մասը կալանքի տակ է՛՛,-ասաց Մանուկյանը:

Դաշնակցական երիտասարդ Վելիխան Խլղաթյանն էլ խոսեց Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին եւ ասաց, որ այս օրերեին իշխանական քարոզչական մեքենան իրականացրեց ՛՛պապիկ գործողությունը՛՛, որը հատուկ է այս իշխանությանը:

 

 

 

  • Կիսվել: