շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Գեղամ Գևորգյանը մեկնել է Բեռլին՝ մասնակցելու 21-րդ միջազգային և «Միջազգային մրցակցության ցանց» կազմակերպության համաժողովներին

Գեղամ Գևորգյանը մեկնել է Բեռլին՝ մասնակցելու 21-րդ միջազգային և «Միջազգային մրցակցության ցանց» կազմակերպության համաժողովներին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը եռօրյա այցով մեկնել է Բեռլին մասնակցելու 21-րդ միջազգային և «Միջազգային մրցակցության ցանց» կազմակերպության տարեկան համաժողովներին:

Համաժողովների ընթացքում քննարկվելու են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես տեղի են ունենալու քննարկումներ մրցակցային քաղաքականության և կիրարկման, մրցակցության քարոզչության, գերատեսչության արդյունավետության, կարտելների կիրարկման, համակենտրոնացումների վերահսկման ու միակողմանի վարքագծին վերաբերող հարցերի շուրջ:

«Մրցակցության միջազգային ցանցը» կոչված է խթանելու մրցակցային մարմինների համագործակցությունն ամբողջ աշխարհում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիսանում է այդ կազմակերպության անդամ 2001 թվականից:

 

  • Կիսվել: