Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները հավաքվել են Ազգային ժողովի մոտ․ կան բերման ենթարկվածներ․ լուսանկարներ
Մինչ Ազգային ժողովում քննարկվում են ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդագրերը՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ, ԲՀԿ առաջնորդի կողմնակիցները հավաք են անցկացնում ԱԺ շենքի դիմաց
Ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին հավաք անցկացնել՝ հղում անելով արտակարգ դրության մասին օրենքին, որով արգելվում են հավաքները։

Տեղեկություններ են հաղորդվում, որ կան բերման ենթարկված քաղաքացիներ։ նրանց մի մասին տարել են Նորքի ոստիկանական բաժանմունք։


