կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գագիկ Ծառուկյանի բիզնեսներն այսօր ավելի պաշտպանված են, քան երբևէ. Ալեն Սիմոնյան

Գագիկ Ծառուկյանի բիզնեսներն այսօր ավելի պաշտպանված են, քան երբևէ. Ալեն Սիմոնյան

Վստահ եմ, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներն ավելի պաշտպանված են, քան երբևէ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Ծառուկյանի այն հայտարարությունը, թե իր բիզնեսները թիրախավորել են և միայն այնտեղ են ստուգումներ իրականացնում։

«Չեմ կարծում, որ որևէ մեկը որևէ մեկին թիրախավորել է։ Վստահ եմ, որ այսօր պարոն Ծառուկյանի բիզնեսներն ավելի պաշտպանված են, քան երբևէ։ Ընդհանուր առմամբ շատ ավելի կոմֆորտ իրավիճակ է յուրաքանչյուր գործարարի համար, քան երբևէ եղել է։ Կարծում եմ՝ այդ հարցում պարոն Ծառուկյանն ինձ հետ կահամձայնի», - արձագանքեց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Ծառուկյանը Ազգային ժողովում լրագրողներին ասել էր, որ իրեն առնչվող օբյեկտներում պարբերաբար ստուիգումներ են իրականացվում:

  • Կիսվել: