ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ֆրանսիայի դեսպանատունը ներկայացրել է սահմանների վերաբացման և վիզայի տրամադրումը վերսկսելու ընթացակարգը

Ֆրանսիայի դեսպանատունը ներկայացրել է սահմանների վերաբացման և վիզայի տրամադրումը վերսկսելու ընթացակարգը

Ֆրանսիայի դեսպանատունտ ներկայացրել է սահմանների վերաբացման և վիզայի տրամադրումը վերսկսելու ընթացակարգը։

Հունիսի 9-ից Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը կվերաբացվի՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից: Հիմնվելով սանիտարական ցուցանիշների վրա՝ սահմանվել է երկրների դասակարգում, և ցանկացած մուտք Ֆրանսիա և ցանկացած ելք մեր տարածքից մնում է խստորեն վերահսկվող (տե՛ս Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքէջը): Հայաստանը դասակարգվում է նարնջագույն գոտում (վիրուսի ակտիվ շրջանառությունը վերահսկվող համամասնություններով, առանց մտահոգող տարբերակների տարածման):

Հայաստանից Ֆրանսիա ՀՀ քաղաքացիների տեղաշարժը

Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

1-ին հնարավոր տարբերակ․ եթե դուք պատվաստված եք Դեղերի եվրոպական գործակալության կողմից ճանաչված պատվաստանյութով (Pfizer, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson), ապա իրավասու եք մեկնել Ֆրանսիա՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում:

2-րդ հնարավոր տարբերակ․ եթե դուք պատվաստված չեք, դուք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա միայն այն դեպքում, եթե ձեր ուղևորությունը ճանապարհորդելու հիմնավոր պատճառներից մեկի շրջանակներում է:
.

Հիմնավոր պատճառների ցուցակը կարող եք գտնել միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագրում.
Ֆրանսիա ժամանելու համար, եթե պատվաստված չեք, պետք է նաև՝


Լրացնել Միջազգային ճանապարհորդական պարտադիր հայտարարագիրը դեպի մայրցամաքային Ֆրանսիա, որը կարող եք ներբեռնել այստեղ անգլերենով և ֆրանսերենով:.
Ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող թռիչքից առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ անտիգենի բացասական թեստի թռիչքից առավելագույնը 48 ժամ վաղեմության սերտիֆիկատ (Սերտիֆիկատը ներկայացնել անգլերեն կամ ֆրանսերեն):
Ֆրանսիա ժամանելուն պես դուք պարտավորվում եք ինքնամեկուսանալ ձեր նախընտրած վայրում յոթ օրվա ժամկետով և լրացնել Հայտարարագիրը:.
Ֆրանսիայի տարածք ժամանելուն պես դուք կարող եք նաև ենթարկվել անտիգենի պատահական հետազոտության:
Մուտքի արտոնագրի տրամադրումը վերսկսելու ժամանակացույց

Հիշեցում․ վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն, վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով:

Մուտքի արտոնագրի տրամադրման աստիճանաբար վերսկսումն իրականացվում է հետևյալ ժամանակացույցի համաձայն (ենթակա է փոփոխման)`

• Չորեքշաբթի, հունիսի 9-ից սկսած՝ երկարաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում (հ.գ. հստակեցվում է, որ երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։ Այն տրվում է դիմողին՝ երկար ժամանակով (> 90 օր) Ֆրանսիայում հաստատվելու համար) ։
• Երեքշաբթի, հունիսի 15-ից սկսած՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման վերսկսում Ֆրանսիայի քաղաքացիների ծնողների համար, ովքեր արդեն ունեն ժամկետանց ճանապարհորդական վիզա, և հյուրընկալման հրավերի ներկայացման դեպքում:
• Կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրման վերսկսում - հաստատել ամսաթիվը:

Հիշեցնում ենք, որ վիզաների դիմումները ներկայացվում են միայն առցանց` FRANCE-VISAS կայքում և վիզայի դիմորդների ընդունումն իրականացվում է բացառապես ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ միջոցով նախօրոք հանդիպում վերցնելու պարագայում:

  • Կիսվել: