երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Ֆրանսիան դուրս է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից». Ալիևի ներկայացուցիչ

«Ֆրանսիան դուրս է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից». Ալիևի ներկայացուցիչ

«Ֆրանսիան դուրս է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից»: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը, տեղեկացնում է ֆրանսիական L’Opinion հրատարակությունը։

«Ֆրանսիան այժմ հեռացվել է [Ադրբեջանի և Հայաստանի միջև] միջնորդի իր դերից և նույնիսկ վնասում է այս հարցում ԵՄ-ի դերին», - ասել է նա՝ մեկնաբանելով Բաքվում Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի լրտեսության մեղադրանքով ձերբակալությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական իշխանությունները Մարտին Ռայանին ձերբակալել էին լրտեսության մեղադրանքով 2023 թվականի դեկտեմբերի 4-ին։ Merkorama ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Մարտին Ռայանը, իբր, հավաքագրվել է գաղտնի համագործակցության համար DGSE-ի (Արտաքին անվտանգության գլխավոր տնօրինության) ֆրանսիացի գործակալի կողմից, որը հետագայում վտարվել է Բաքվից:

  • Կիսվել: