Ֆրանկոֆոնիայի 2024թ. երկամսյակի շրջանակներում ՀՀ-ում նախատեսվում է կազմակերպել ավելի քան 800 միջոցառում (տեսանյութ)
Այսօր՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, Հայաստանը հպարտությամբ նշում է իր անդամակցությունը ֆրանկոֆոն մեծ ընտանիքին և վերահաստատում իր հանձնառությունը Ֆրանկոֆոնիայի արժեքների առաջմղման գործում, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
՛՛Ֆրանկոֆոնիայի 2024թ. երկամսյակի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել ավելի քան 800 միջոցառում Հայաստանի ամբողջ տարածքում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: