երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ֆեյսբուքում ձեզ ոչ հաճելի արտահայտություններ են գրում. Հրաչյա Հակոբյանը՝ Անի Սամսոնյանին

Ֆեյսբուքում ձեզ ոչ հաճելի արտահայտություններ են գրում. Հրաչյա Հակոբյանը՝ Անի Սամսոնյանին

Ժողովրդի վստահությունը վայելող ուժի հետ խոսում եք էդ տոնով, հետո գնում, նստում եք համակարգչի մոտ ու տեսնում եք, որ ֆեյսբուքում ձեզ ոչ հաճելի արտահայտություններ են գրում: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սանսոնյանին:

«Տիկին Սամսոնյան, երեկ դուք խոսում էինք ատելության խոսքի քարոզի մասին, բայց ես ձեզ խնդրում եմ նայել ձեր երեկվա ելույթի ձայնագրությունը. ամբողջությամբ, ծայրից ծայր ատելության խոսք է, մուննաթ: Ժողովրդի վստահությունը վայելող ուժի հետ խոսում եք էդ տոնով, հետո գնում, նստում եք համակարգչի մոտ  ու տեսնում եք, որ ֆեեյսբուքում ձեզ ոչ հաճելի արտահայտություններ են գրում:

Գալիս եք, այս ամբիոնից ասում ենք՝ ատելության խոսք եք քարոզում: Ախր, ո՞նց կարելի է: Մենք ընդհակառակը, որեւէ պաշտոնյայի կողմից դուք չեք լսի, որ ողջունեն նման գործելաոճը, նման մեկնաբանությունները: նորից խորհուրդ եմ տալիս՝ մի արեք նման արտահայտություններ, որքան էլ ձեզ այդ ելույթները դուր չգան»,-ասաց նա:

  • Կիսվել: