Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Փաշինյան (տեսանյութ)
Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Մասնակից երկրների ղեկավար գործընկերներիս պաշտոնապես հրավիրեցի Երեւան. մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին՛՛,-գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ։


