հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մինսկում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մինսկում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա ապրիլին Մինսկում: Այս մասին Ալմաթիում ընթացող  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում հայտարարեց ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ալմաթիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ժամանակ ասել է․

«Սա մեր առաջին հանդիպումն է այս տարի բելառուսական կողմի նախագահության ներքո: Մենք աջակցում ենք Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը: Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա: Միության մարմինների արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»։

  • Կիսվել: