հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Եվրամիության իրական նպատակը Հայաստանին Ռուսաստանի դեմ օգտագործելն է. Գալուզին

Եվրամիության իրական նպատակը Հայաստանին Ռուսաստանի դեմ օգտագործելն է. Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի ղեկավարության մոտ պատրաստակամություն չի տեսնում հաշվի առնելու Ռուսաստանի զգուշացումները՝ Արևմուտքի քաղաքականության առնչությամբ։ Այս մասին նա ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը համարում է, որ Արևմուտքի, այդ թվում՝ Եվրոպական միության նպատակներից մեկը Հայաստանին Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ օգտագործելն է։

«Մենք զգում ենք, որ հայկական կողմը, հայաստանյան ղեկավարությունը տրամադրվածություն չի ցուցաբերում լսելու մեր զգուշացումներն այն մասին, որ Արևմուտքի, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ բացահայտ թշնամական քաղաքականություն վարող Եվրամիության իրական նպատակը Հայաստանին Ռուսաստանի դեմ օգտագործելն է»,-նշել է  Գալուզինը։

Նա նաև հավելել է, որ, Մոսկվայի գնահատմամբ, Արևմուտքի նման քաղաքականությունն «ապարդյուն է ու անհեռանկարային» և ուղղված է Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» հասցնելու փորձին։

 

  • Կիսվել: