չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Եվրամիության հետաքրքրությունը ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում ցուցադրական է. Վլադիսլավ Մասլեննիկով

Եվրամիության հետաքրքրությունը ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում ցուցադրական է. Վլադիսլավ Մասլեննիկով

Եվրամիության  հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում ցուցադրական բնույթ է կրում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով ԵՄ-ի բացահայտ հակառուսական քաղաքականությունը՝ չարժե պատրանքներ ունենալ միավորման իրական մտադրությունների վերաբերյալ։

«Բրյուսելը երբեք ալտրուիզմով աչքի չի ընկել։ Նրա առաջնահերթ նպատակը Հայաստանի տնտեսական բարգավաճումը չէ, այլ մեր երկրին վնաս հասցնելը և իր այլ աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը»,-ասել է դիվանագետը։

  • Կիսվել: