շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Euronews-ն անդրադարձել է Երևանում բնակարանների գների աճին

Euronews-ն անդրադարձել է Երևանում բնակարանների գների աճին

Երևանում բնակարանների վարձակալության գներն աճել են ռուս ներգաղթյալների հոսքի պատճառով։ Նման վերնագրով ռեպորտաժ է պատրաստել Euronews-ը՝ նշելով, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հարյուր հազարավոր ռուսներ լքել են իրենց երկիրը, և նրանցից շատերը հաստատվել են Հայաստանում։

Լրատվամիջոցը նշում է, որ Երևանում բնակարանների վարձակալության գներն աճել են 30-40 տոկոսով, չնայած դրան՝ քաղաքի կենտրոնում տուն գտնելը բավական բարդ է։

Աճում է նաև բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը, այնպես որ փորձագետները Հայաստանում նույնիսկ շինարարական վերելք են կանխատեսում։

 

  • Կիսվել: