ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե ընդդիմությունը որոշի վայր դնել պատգամավորական մանդատները, դա իրավական որևէ հետևանք չի առաջացնի. Վարդևանյան

Եթե ընդդիմությունը որոշի վայր դնել պատգամավորական մանդատները, դա իրավական որևէ հետևանք չի առաջացնի. Վարդևանյան

Շատ ավելի ակտիվ գործողություններ ենք իրականացնելու, որոնց արդյունքներն էլ կտեսնեք: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով առկա իրավիճակում իրենց՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժի գործողություններին:

Նա նշեց, որ իրենց գործողություններով հանրությանը պետք է ներկայացնեն իրականությունը:

Ըստ Վարդեւանյանը՝ եթե ընդդիմությունը որոշի վայր դնել պատգամավորական մանդատները, դա իրավական որեւէ հետեւանք, ըստ Սահմանադրության, չի առաջացնի:

՛՛Սահմանադրության մեջ մանդատներ վայր դնելն ինքնին հետեւանք չի նախատեսում, դա լավ է, թե վատ, գնահատական չեմ տալիս, պարզապես փաստն եմ ասում: Ցանկացած իրավաբանի մոտենաք ու այդ հարցը տաք, նույնն են ասելու, որ դա հետեւանք չի առաջացնելու: Այս իշխանությունը Սահմանադրությունը խախտելու հարցում որեւէ դիսկոմֆորտ չի զգում, դա նրանց դեռ խրախուսում է: Հիմա ինչ, որ ընդդիմությունը մանդատները վայր դնի, դա իրենք ի՞նչ է անելու, իմ կարծիքով՝ որեւէ ազդեցություն չի ունենալու՛՛,-ասաց նա:

 

 

  • Կիսվել: