չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Նիկոլ Փաշինյանը չէր կարող լինել Հայաստանի վարչապետ. Ալբերտ Բազեյան

Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Նիկոլ Փաշինյանը չէր կարող լինել Հայաստանի վարչապետ. Ալբերտ Բազեյան

Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, մենք բոլորվին այլ իրողությանում կլինեինք։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-ամյակի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախկին  փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

«Եթե պատերազմ լիներ, պատերազմում չէինք պարտվի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանության չէր լինի, Նիկոլ Փաշինյանը չէր կարող լինել Հայաստանի վարչապետ»,-ասաց նա:

Բազեյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն իր կյանքի ընթացքում միշտ թշնամաբար է տրամադրված եղել հայոց բանակի, Վազգեն Սարգսյանի ու Արցախի հանդեպ։

«Նա միշտ Արցախը համարել է բեռ Հայաստանի համար: Նա ապականում է, պղծում է մեր ազգային արժեքները, ուրանում է Ցեղասպանությունը, ուրանում է Արևմտյան Հայաստանը։ Բնականաբար, որևէ իշխանություն հավերժ չէ, նիկոլփաշինյանական իշխանության անկմանը հաջորդելու է մեր պետության վերելքի ժամանակաշրջանը, Հայաստանում կձևավորվի շուտով նոր ազգային իշխանություն, որը կիրականացնի մեր ժողովրդի, մեր ազգային շեհերից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն»,-ասաց Բազեյանը։

  • Կիսվել: