երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եթե Տավուշի մարզի չորս գյուղը հանձնի, Ադրբեջանը կարող է գազամուղը փակել. Բագրատյան

Եթե Տավուշի մարզի չորս գյուղը հանձնի, Ադրբեջանը կարող է գազամուղը փակել. Բագրատյան

Եթե Տավուշի մարզի 4 գյուղը հանձնի, Ադրբեջանը կարող է գազամուղը փակել և «խեղդել» Հայաստանը։ Այս մասին այսօր ԱԺ-ի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» շարժման անդամ Հրանտ Բագրատյանը՝ խոսելով ԱԺ-ում կառավարության կատարողականը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին:

Նա, մասնավորապես, նշեց. «Ինքն այսօր Հայաստանի պաշտպանության, Ադրբեջանի հետ խաղաղության հարցերը չի լուծում։ Նա այսօր լուծում է ռուսներին Հայաստանից վտարելու հարցը։ Դա Արևմուտքի պատվերն է։ Խաղաղության հարց առհասարակ չկա, Ադրբեջանը որքան ուզում է, այնքան էլ կվերցնի։ Նոյեմբերյանի շրջանից է ամեն ինչ սկսվում, որովհետև այդ ճանապարհով Ադրբեջանը դուրս է գալիս գազամուղի ու երկաթգծի վրա, կկարողանա փակել։ Թուրքիային էլ ասում է՝ ատոմակայանը փակի, լույս չենք ունենա, գազ չենք ունենա, պատերազմի դեպքում էլ 15 օրում մեզ կխեղդեն։ Ո՞նց Լեռնային Ղարաբաղը խեղդեցին՝ գազամուղը փակելով»։

Նշենք, որ «Միասին» շարժումն արդեն երկրորդ օրն է` Ազգային ժողովի շենքի դիմաց հանրահավաք է անցկացնում ու պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ԱԺ-ի մոտ են, քանի որ ապրիլի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստն էր ընթանում, իսկ այսօր արդեն քննարկվում էր կառավարության կատարողականը։

 

  • Կիսվել: