շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Եթե տարածաշրջանի որևէ անկյունում միջադեպ տեղի ունենա, և մեր շահերը վտանգվեն, ապա մենք չեզոք չենք մնա. ԻՀՊԿ հրամանատար

Եթե տարածաշրջանի որևէ անկյունում միջադեպ տեղի ունենա, և մեր շահերը վտանգվեն, ապա մենք չեզոք չենք մնա. ԻՀՊԿ հրամանատար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող զորավարժությունների ֆոնին հիշեցրել է հարևան պետություններին, որ Իրանը հավատարիմ է մնում բարեկամության և եղբայրության քաղաքականությանը, քանի դեռ թշնամիների կողմից իր դեմ դավադրություն չկա, հայտնում է tasnimnews.com-ը:

Գեներալը, մասնավորապես, ասել է. ՛՛Մեզ հետ ճիշտ փոխգործակցող ցանկացած երկրի և ուժի հետ մենք եղբայր ենք։ Կոչ ենք անում մեր հարևաններին լուծել իրենց խնդիրները փոխգործակցության և ոչ ռազմական մոտեցումների միջոցով։ Մենք շահեր ունենք այս տարածաշրջանում, ուստի եթե տարածաշրջանի որևէ անկյունում միջադեպ տեղի ունենա, և մեր շահերը վտանգվեն, ապա մենք չեզոք չենք մնա և կպաշտպանենք մեր շահերը՛՛։

  • Կիսվել: