հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե մենք ստորագրել ենք այս փաստաթուղթը, ավելի լավ կլինի Պուտինը չգա Հայաստան, եթե գա՝ պետք է կալանավորվի․ ՔՊ պատգամավոր

Եթե մենք ստորագրել ենք այս փաստաթուղթը, ավելի լավ կլինի Պուտինը չգա Հայաստան, եթե գա՝ պետք է կալանավորվի․ ՔՊ պատգամավոր

Մոսկվային թվում է՝մինչև հիմա մենք կախված ենք իրենցից: Իրենք մեզ անկախ չեն տեսել երբեք: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Պետք է մի բան հասկանանք՝ մենք անկախ պետություն ենք և մենք ենք որոշում մեր երկրի ճակատագիրը: Հեղափոխությունից հետո, անկախությունից հետո նրանք են տիրապետել մեր քաղաքականությանը, հիմա տեսնում են, որ մենք ուզում ենք դառնալ անկախ պետություն: Թող իրենք իրենց երկրի մասին մտածեն»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ փաստորեն Հռոմի ստատուտի վավերացմամբ եթե ՌԴ նախագահը այցելի ՀՀ, Հայաստանը պարտավոր է ձերբակալել նրան, Մելքոնյանը պատասխանեց. «Նախ ինքը չի գա, ոչ էլ Հայաստանը իրեն կձերբակալի: Եթե մենք մտնում ենք էդ պայմանավորվածությունների մեջ, ուրեմն պետք է կատարենք մեր պարտականությունները»:

Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ չի գա Հայաստան, պատգամավորը պատասխանեց. «Ես ուզում եմ, որ չգա: Եթե մենք ստորագրել ենք այս փաստաթուղթը, ավելի լավ կլինի չգա: Եթե եկավ Հայաստան, պետք է կալանավորվի»,- ասաց նա:

  • Կիսվել: