հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եթե լինի ագրեսիա ՀՀ հանդեպ, ՀԱՊԿ-ն կկատարի իր գործողությունները. Վաղարշակ Հարությունյան

Եթե լինի ագրեսիա ՀՀ հանդեպ, ՀԱՊԿ-ն կկատարի իր գործողությունները. Վաղարշակ Հարությունյան

Գրեթե բացառում եմ, որ Ադրբեջանը կդառնա ՀԱՊԿ անդամ Հայաստանը դա թույլ չի տա. Վաղարշակ Հարությունյան

Երկրորդ ռուսական ռազմակայանի և ՀԱՊԿ-ին անդամակցության շնորհիվ մենք պատրաստել ենք մոտ 4 հազար սպա և դա արվել է անվճար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մեծ դեր է ունեցել Հայաստանում բանակաշինության գործում:

Ինչ վերաբերում է վերջին օրերին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի գործողություններին ՀԱՊԿ-ի կողմից չմիջամտելուն, Վաղարշակ Հարությունյանը մեկնաբանեց. «ՀԱՊԿ պայմանագրում նշված է, որ կարող են միջամտել միայն ագրեսիայի դեպքում, իսկ այդ գործողություններն ագրեսիա չեն: Ագրեսիան այն է, երբ քո տարածքն են վերցնում: Երկրորդ` ՀԱՊԿ-ի պայմանագրում նշված է, որ կառույցը միջամտում է, երբ տվյալ պետությունը դիմում է իրեն: Եթե մենք համրում ենք, որ մեր ուժերը բավարար չեն, կարող ենք դիմել: Մենք Ադրբեջանի զինուժի գործողությունները կանխում ենք միայն այն ուժերով: Եթե լինի ագրեսիա, ՀԱՊԿ-ն կկատարի իր գործողությունները»:

Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ նկատառումներևին, որ ՌԴ-ն դեմ չէ, որ Ադրբեջանն անդամակցի ՀԱՊԿ-ին:

«Մոտեցումը, որ հիմա Ադրբեջանը կդառնա ՀԱՊԿ անդամ, ես գրեթե բացառում եմ: Այս իրավիճակում Ադրբեջանը չի դիմելու այդ հարցով: Այդտեղ կա Թուրքիայի գործոնը: Մյուս կողմից Հայաստանը դա թույլ չի տա»,-ասաց նա:

  • Կիսվել: