երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Եթե Հայաստանը փոխանցի ականապատ տարածքների քարտեզները, Բաքուն «համարժեք» պատասխան կտա դրան. Ալիև

Եթե Հայաստանը փոխանցի ականապատ տարածքների քարտեզները, Բաքուն «համարժեք» պատասխան կտա դրան. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը փոխանցի ԼՂ-ում ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, ապա Բաքուն դրան «համարժեք» պատասխան կտա: Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը դժգոհել է, թե «Հայաստանը նման քարտեզներ չի փոխանցել», ինչի հետևանքով պատերազմի ավարտից ի վեր ադրբեջանցի 150 զինվորականներ ու քաղաքացիներ վիրավորում են ստացել կամ մահացել:
 

«Մեր պահանջն է, որ Հայաստանը մեզ փոխանցի ԼՂ-ում ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնցում ոչ թե նշված լինեն ականապատ տարածքները. այնտեղ բացարձակապես ամենուր ականապատ է, այլ այն կոնկրետ հատվածները, որտեղ այդ ականները տեղադրված են: Նրանք այդպիսի քարտեզներ ունեն: Եթե Հայաստանը դա անի, եթե բարի կամք դրսևորի, մենք դրան համարժեք կպատասխանենք»,- ասել է նա:  

Ալիևի համոզմամբ` խոսքը հարյուր հազարավոր ականների մասին է, որ տեղադրված են Արցախի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում:

 

  • Կիսվել: