երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Եթե չփակենք Ուկրաինայի թեման, խնդիրներ կունենանք և՛ Ղազախստանի, և՛ Հայաստանի, և՛ մեզ շրջապատող այլ երկրների հետ. ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

Եթե չփակենք Ուկրաինայի թեման, խնդիրներ կունենանք և՛ Ղազախստանի, և՛ Հայաստանի, և՛ մեզ շրջապատող այլ երկրների հետ. ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

Խնդիրները շատ են, բոլորը սպասում են՝ ինչով կավարտվի Ուկրաինայի հարցը, հետևում են։ Իսկ եթե չփակենք Ուկրաինայի թեման, ուրեմն՝ խնդիրներ կունենանք և՛ Ղազախստանի, և՛ Հայաստանի, և՛ մեզ շրջապատող այլ երկրների հետ։ Այս մասին ՛՛Комсомольская правда՛՛-ի եթերում ասել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։

՛՛Տեսեք՝ ի՛նչ է կատարվում այսօր Ղազախստանում ղազախական որոշակի պետության վերականգնման առումով, ինչպիսի ազգային դիցաբանություն է ծաղկում այնտեղ անկախության, լատինական այբուբենի անցման վերաբերյալ, այնտեղ շատ հետաքրքիր բաներ են կատարվում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: