կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եթե չլիներ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը, երկիրն արդեն կլիներ ռազմական էսկալացիայի մեջ. Քոչարյան

Եթե չլիներ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը, երկիրն արդեն կլիներ ռազմական էսկալացիայի մեջ. Քոչարյան

Եթե չլիներ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրը, և եթե այստեղ չունենայինք ռուսական ռազմաբազա, անկասկած, երկիրն արդեն կլիներ ռազմական էսկալացիայի մեջ։ Ագարակում կայացած հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Այսօր սա միակ զսպող հանգամանքն է, որ աշխատում է։ Բայց պետք է վերականգնենք մեր կարողությունները։ Մենք չենք կարող ապրել պրոտեկտորատի հոգեբանությամբ և համարել, որ նույնպես հարգանքով են վերաբերելու։ Անվտանգության հարցերում չես կարող մակաբույծի պես լինել, պետք է գործընկեր լինես։

Ռուսաստանի օգնությամբ պետք է շատ արագ վերականգնել մեր ռազմական հնարավորությունները, որպեսզի իսկապես գործընկեր դառնանք, մեզանից արժեք ներկայացնենք։ Մենք ունեցել ենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունեցող երկրի կարգավիճակ, որն այսօր կորցրել ենք։ Հիմա մեզ արդեն ուրիշ աչքով են նայում։ Եվ այդ կարգավիճակից մեզ արհեստականորեն զրկել է այս իշխանությունը, որը պարտության սիմվոլ է»,- ասաց նախկին նախագահը։

  • Կիսվել: