հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ես տեսնում եմ հայ կանանց պոտենցիալը, ուրախ կլինեի, եթե մի օր Հայաստանի ղեկավար տեսնեի շատ համարձակ կնոջ. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Ես տեսնում եմ հայ կանանց պոտենցիալը, ուրախ կլինեի, եթե մի օր Հայաստանի ղեկավար տեսնեի շատ համարձակ կնոջ. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Ես տեսնում եմ հայ կանանց պոտենցիալը, ուրախ կլինեի, եթե մի օր Հայաստանի ղեկավար տեսնեի շատ համարձակ կնոջ: Այս մասին հարցուպատասխանի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչն է խանգարում կանանց ակտիվ մասնակցել հասարակական և քաղաքական կյանքին ու ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը:

«Մենք ամեն ինչ անելու ենք բարձրացնելու հայ կնոջ դերը: Այս մեկ տարվա ընթացքում՝ գտնվելով քաղաքական պայքարի մեջ, ես ուղղակի զարմացած և հիացած եմ ազգային ժողովի կին ընդդիմադիր գործիչներով, մեր ուժեղ ու հետաքրքիր կին լրագրողներով, մեր թիմի ուժեղ կին անդամներով:

Ես տեսնում եմ հայ կանանց պոտենցիալը, ամեն ինչ անելու ենք, որ իրենք ավելի զարգանան, ավելի համարձակ դառնան, ավելի ուժեղ դառնան, որովհետև կանայք ավելի ճիշտ են տեսնում, թե ինչ է հարկավոր հայ երեխային, հայ երիտասարդին, հայ մարդկանց: Ես իմ հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ ուրախ կլինեի, եթե մի օր Հայաստանի ղեկավար տեսնեի շատ համարձակ ու հայրենասեր կնոջ»,- նշել է Կարապետյանը:

 

  • Կիսվել: