Ես տառապում եմ, դուք մեզ ահ ու սարսափի մեջ եք պահում. զինծառայողի տատիկը՝ Փաշինյանին
Դուք մեզ ահ ու սարսափի մեջ եք պահում, երբ ասում եք՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց տարեց կինը։
«Իմ թոռնիկը ծառայում է, հիմա մենակ իմ թոռնիկի մասին չի իմ մտահոգությունը, մեր ընդհանուր երկրի երեխեքի մասին է, որ դուք անընդհատ ասում եք՝ պատերազմ է լինելու, եթե ինձ չընտրեք, շատ մեծ մտավախություն կա իմ մեջ ու ես տառապում եմ դրանով։ Հիմա եթե օրինակ, ես ընտրում եմ ձեզ, բայց մեծամասնությունը չի ընտրում, ուրեմն ես պիտի մտածեմ, որ ըհն, Փաշինյանը չընտրվեց, պատերազմ կլինի»,– ասել է քաղաքացին։
Փաշինյանը փորձեց «խմբագրել» իր ավելի վաղ արված հայտարարությունը. «Ես ասում եմ, որ ոչ թե ես չլինեմ, այլ եթե էդ ուժերը գան իշխանության, այո, ես կրկնում եմ, որ դա իմ կանխատեսումն ա և համոզմունքն ա, դրա համար պիտի մարդիկ գնան հունիսի 7–ին ու տեր կանգնեն իրենց խաղաղությանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։


