կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Ես իշխանություն ունենալ-չունենալու հետ կապված երբևէ որևէ վայրկյան չեմ անհանագստանում. Ավինյան

Ես իշխանություն ունենալ-չունենալու հետ կապված երբևէ որևէ վայրկյան չեմ անհանագստանում. Ավինյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանեց այն խոսակցությունները, որ Կառավարության և քաղաքապետարանի միջև կարծես թե խզում կա:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ խզում չկա, բոլոր այն ծրագրերը, որ մենք միասին նախանշել ենք՝ իրականացնում ենք, և քաղաքում իրականացվող շատ ծրագրեր Կառավարության կողմից են աջակցություն ստանում»,- նշեց քաղաքապետը:

Նա, արձագանքելով հարցին, թե աշնանը իմպիչմեթի գործընթաց է սկսվելու՝ իրեն հեռացնելու համար, նշեց. «Իշխանություն ունենալու կամ չունենալու տեսանկյունից և՛ նախկինում, և՛ հիմա չեմ անհանգստացել, որովհետև իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր տվել են քեզ այդ իշխանությունը։ Բոլոր վարչական շրջաններում ամենաշատ ձայնը ստացել է մեր ուժը, և հետևաբար՝ ենթադրվում էր, որ մեր ուժից պետք է քաղաքապետ ընտրվեր: Ես իշխանություն ունենալ-չունենալու հետ կապված երբևէ որևէ վայրկյան չեմ անհանագստանում»:

 

  • Կիսվել: