երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր

Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը վստահեցնում է, որ ինքն իր գործընկերների հետ անելու է ամեն բան՝ պաշտպանելու Հայաստանի ժողովրդին, որն այսօր շարունակում է թիրախավորվել Ադրբեջանի կողմից։

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում նա մասնավորապես նշում է․

«Այսօր ես ոգեկչում եմ հիշատակը 1,5 մլն անմեղ հայերի, ովքեր վերացան Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության հետևանքով։ Մեր պարտավորությունն է պահպանել հիշատակը նրանց, ովքեր սպանվեցին և վստահեցնել, որ նման սարսափելի հանցագործություն այլևս երբեք չի կրկնվի։ Սա հատկապես կարևոր է հիմա, երբ պատերազմները վերադարձել են եվրոպական մայրցամաք, իսկ Հայաստանը շարունակում է մնալ ադրբեջանական բռնության թիրախում։  Ես և իմ գործընկերները Եվրամիությունում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի, որպեսզի նրանք բարգավաճեն սեփական երկրում և, եթե ցանկանում են, դառնան եվրոպական ընտանիքի անդամ»։

  • Կիսվել: