շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ես ասել եմ, Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել՝ ով առաջինը կլինի, շատ ձայն կտանի, նա էլ կորոշի. Ծառուկյան

Ես ասել եմ, Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել՝ ով առաջինը կլինի, շատ ձայն կտանի, նա էլ կորոշի. Ծառուկյան

 

«Միևնույն է անունները ասելու ենք, դուք էլ եք համաձայնություն տալու, իմ թիմակիցներն էլ։ Լինելու է ապագայի վարչապետ, որ մեր ժողովուրդը էս վիճակից դուրս գա, ձեր ցավը տանեմ։ Գնացեք շփվեք, մարդկանց վիճակը ծանր է, մտքերի մեջ, պատի տակ նստած, ջղայնացած, թե ոնց պետք է վարկը փակեն։ Մենք ազգովի պետք է մտածենք դա անենք։ Կապ չունի Ծառուկյանն է, թե որևէ այլ կուսակցությունը, երբ որ եղանք միասնական, կարողացանք համախմբվել, գնահատել, ով այդ փորձը ունի, այդ ցանկությունը ունի, կապերն ունի, պետք է խնդրենք, կանգնեն կողքը, մենք այս վիճակից դուրս գանք»,–ասաց նա։

Հարցին՝ պնդո՞ւմ է, որ որևէ պարագայում Ռոբերտ Քոչարյանին վարչապետ չի՞ ընտրի ԲՀԿ–ն, Ծառուկյանը պատասխանեց. «Ես ասել եմ, Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել, ով առաջինը կլինի, շատ ձայն կտանի, նա էլ կորոշի»։

Ճշտող հարցին, որ Ես ասացի՝ դուք պատրաստ եք ընտրել ամենաշատ քվե ստացող ընդդիմադիր ուժի թեկնածուի՞ն, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց. «Ես ասացի՝ հների հետ գործ չունեմ, գործողների հետ գործ չունեմ»։

Ինչ վերաբերում է նրան, որ իրեն ևս մեղադրում են նախկին ուժ լինելու մեջ, նա ասաց. «Ե՞րբ եք ինձ հնարավորություն տվել, ամբողջ կյանքս պայքարել եմ, որ կարողանամ այդ ծրագիրը իրականացնեմ, իմ կապերն օգտագործեմ, ժողովրդի մատից փուշ հանենք, մեր երկիրը ծաղկացնենք, զարգացնենք»։

  • Կիսվել: