երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ես առաջիկայում ղարաբաղյան հակամարտության լուծման ոչ մի տարբերակ չեմ տեսնում. Քոչարյան

Ես առաջիկայում ղարաբաղյան հակամարտության լուծման ոչ մի տարբերակ չեմ տեսնում. Քոչարյան

Անկեղծ ասած՝ ես առաջիկայում ղարաբաղյան հակամարտության լուծման ոչ մի տարբերակ չեմ տեսնում։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հաղթածները» նախաձեռնության շրջանակում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով` Ադրբեջանը փորձում է հերքել վերջին 30 տարվա իրողությունները։

« Վերջերս ես դա ստիպված էի ասել հարցազրույցներից մեկում։ Ադրբեջանական կողմը հերքում է վերջին 30 տարվա իրողությունները։ Բայց անհնար է հաշվի չառնել փաստերը։ Արցախի ստեղծման իրավական հիմքերն անթերի են։ Կա Արցախի անկախության փաստը, 2 օր առաջ այն նշեց անկախության 29-ամյակը։ Մտածել, թե այս ամենը կարելի է հետ շրջել, չի ստացվի։ Ղարաբաղում մեծացել է մարդկանց 2 սերունդ՝ համոզված, որ նոր պետություն են կառուցում։ Մինչեւ Ադրբեջանը այս պարզ ճշմարտությունը չհասկանա, առաջընթացն անհնար է։ Մենք ընդհանրապես պետք է ընդունենք, որ սա երկար կտեւի, եւ մեր կյանքը կազմակերպենք ելնելով դրանից։ Եթե հաջողվի ավելի շուտ լուծել, շատ լավ է, բոլորս ուրախ կլինենք։ Բայց մոտեցման ելման կետն այն է, որ սա երկար կտեւի»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

  • Կիսվել: