երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից. Իշխան Սաղաթելյան

Երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից. Իշխան Սաղաթելյան

Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Նա նաև հիշեցրել է, որ նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից։

«Մենք անպայման կհայտնենք, թե որ օրն ենք միասին դիմավորելու տարբեր ուղղություններով մայրաքաղաք ժամանող երթերի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ գործ ունենք անելու Երևանում։

Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ (« Լամբադա» կամրջի հարևանությամբ)»,- գրել է Սաղաթելյանը։

 

  • Կիսվել: