երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Երկու երկրների միջև բարիդրացիական կապերը խորն են և կկրեն շարունակական բնույթ. Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳՆ պարտականությունները կատարողի հետ

Երկու երկրների միջև բարիդրացիական կապերը խորն են և կկրեն շարունակական բնույթ. Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳՆ պարտականությունները կատարողի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ ՄԻրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ի.ԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ:

Ի հաջորդումն մայիսի 22-ին Թեհրան ՀՀ վարչապետի պատվիրակության այցի՝ ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ իր գործընկերոջը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ և արտահայտել իր զորակցությունը:

Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական կապերը խորն են ու ամուր և կկրեն շարունակական բնույթ: Արարատ Միրզոյանը և Ալի Բաղերի Քանին անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին՝ շեշտելով մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:

Իրանական կողմն իր հերթին ցավակցություն և զորակցություն է արտահայտել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի և վնասների կապակցությամբ:

  • Կիսվել: