կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
 Երկրի ղեկավար կազմը անվտանգային առումներով ունենում է անձնական բժիշկ․ Պատգամավոր

Երկրի ղեկավար կազմը անվտանգային առումներով ունենում է անձնական բժիշկ․ Պատգամավոր

Երկրի ղեկավար կազմը անվտանգային առումներով ունենում է անձնական բժիշկ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝  անդրադառնալով գործող կարգավորումներին, ըստ որի ՀՀ նախագահի եւ վարչապետի համար նախատեսվում է անձնական բժիշկ, իսկ ԱԺ նախագահի համար՝ ոչ:

«Մենք պառլամենտական երկիր ենք, բայց շարունակում ենք մեր մտածելակերպով մնալ նախագահական երկրի քաղաքացիներ. Ընդհանրապես, ԱԺ-ի նկատմամբ վերաբերմունքն էլ՝ սկսած ԱԺ նախագահից մինչեւ պատգամավորներ, չի փոխվել:

Եթե այդ տրամաբանությամբ գնանք, այո, ԱԺ նախագահը ոչ իր գործառույթներով, ոչ իր առավելություններով, որը նրան տրվում է, չնայած ես սա չեմ համարում առավելություն, սա արվում է ավելի շատ անվտանգության տեսանկյունից: Այո, երկրի ղեկավար կազմը անվտանգային առումներով ունենում է անձնական բժիշկ»,-ասաց նա:

  • Կիսվել: