կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Երևանը բիզնեսի ու զբոսաշրջության համար դիրքավորվում է որպես տարածաշրջանի գրավիչ կենտրոններից մեկը». քաղաքապետի պաշտոնակատար

«Երևանը բիզնեսի ու զբոսաշրջության համար դիրքավորվում է որպես տարածաշրջանի գրավիչ կենտրոններից մեկը». քաղաքապետի պաշտոնակատար

Շանհայի համագործակցության կազմակերպության ազգային դիվանագիտության և քույր քաղաքների համաժողովներին մասնակցելու նպատակով հունիսի 14-16-ը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում էր:
 
May be an image of 7 people, dais and text
 
Երևանյան պատվիրակության կազմում էին ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:
 
May be an image of 1 person, newsroom, dais and text
 
Համաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև ՌԴ-ից, Տաջիկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից: Թեմաներն էին՝
  • Աղքատության նվազեցում,
  • գործակցության ծրագրերի իրագործում՝ գիտության, կրթության, տեխնոլոգիաների, նորարարության ու հասարակագիտական ոլորտներում. գլխավոր համաժողովին հաջորդել են երեք ենթաժողովները:

Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարները թեմատիկ քննարկումների ժամանակ ներկայացրել են իրենց տեսակետները:

  • Կիսվել: