երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Երևանում պարեկները փրկել են 33–ամյա տղամարդու կյանքը, ով անձնական խնդիրների պատճառով փորձել է Դավթաշենի կամրջից ցած նետվել

Երևանում պարեկները փրկել են 33–ամյա տղամարդու կյանքը, ով անձնական խնդիրների պատճառով փորձել է Դավթաշենի կամրջից ցած նետվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ ապրիլի 23-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Երևանում  կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:15-ի սահմաններում մի քանի քաղաքացի նկատել են, որ մի տղամարդ անցել է Դավթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել: Քաղաքացիները նկատել են, որ նշված վայրով անցնում է պարեկային ծառաության ավտոմեքենան, կանգնեցրել են և այդ մասին հայտնել պարեկներին:

Որոշ ժամանկ անց պարեկներին հաջողվել է այդ քաղաքացուն վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 33-ամյա Լևոն Մ.-ն է, ով հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով կամրջից ցած նետվելու միջոցով փորձել է ինքնասպանութուն գործել:

  • Կիսվել: